Հասարակություն 19:45 25/11/2023 Աշխարհում

Կլիմայի փոփոխությունը անմիջական սպառնալիք է հղի կանանց և երեխաների համար

Դուբայում կայանալիք COP28 համաշխարհային համաժողովին ընդառաջ հրապարակված ՄԱԿ-ի գործակալությունների Գործողությունների կոչի համաձայն՝ հղի կանայք, նորածիններն ու երեխաները ենթարկվում են կլիմայական աղետներով պայմանավորված առողջությունը վտանգող ռիսկերի, որոնք պահանջում են անհապաղ ուշադրություն:

«Պաշտպանելով մայրական, նորածինների և երեխայի առողջությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից» փաստաթղթի համաձայն՝ ցայսօր կլիմայական իրադարձությունների ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա անտեսվել և թերագնահատվել է: Փաստաթուղթն ընդգծում է, որ կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքմանը վերաբերող շատ փոքր թվով երկրների ծրագրերում է միայն հաշի առնվում մոր կամ մանկան առողջությունը՝ դա նկարագրելով որպես «կլիմայի փոփոխության դիսկուրսում կանանց, նորածինների և երեխաների կարիքների նկատմամբ անբավարար ուշադրության ակնառու բացթողում և խորհրդանշական փաստ»:

Կլիմայի փոփոխությունը կենսական նշանակության վտանգ է ներկայացնում բոլորիս համար, սակայն հղի կանայք, նորածիններն ու երեխաները կրում են ամենածանր հետևանքները։ «Երեխաների ապագան պետք է գիտակցաբար պաշտպանվի, ինչը նշանակում է, որ պետք է հիմա կլիմայական գործողություններ ձեռնարկել՝ հանուն նրանց առողջության և կյանքի պահպանման՝ միաժամանակ ապահովելով, որ նրանց եզակի կարիքները ճանաչվեն կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքում», - նշել է Բրյուս Այլվարդը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համընդհանուր առողջապահական ծածկույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը:

2023 թվականին տեղի են ունեցել մի շարք ավերիչ կլիմայական աղետներ։ Անտառային հրդեհները, ջրհեղեղները, ջերմային ալիքներն ու երաշտը մարդկանց ստիպում են տեղահավել, ոչնչացնում են մշակաբույսերն ու ընտանի կենդանիներին, իսկ օդի աղտոտվածությունը շարունակաբար վատթարանում է: Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է մահացու հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են խոլերան, մալարիան և դենգե տենդը, ինչը ծանր հետևանքներ է առաջացնում հղի կանանց և երեխաների շրջանում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վնասը կարող է սկսվել ընդհուպ արգանդից՝ հանգեցնելով հղիության հետ կապված բարդությունների, վաղաժամ ծննդաբերության, նորածինների ցածր քաշի և մեռելածնության: Երեխաների համար հետևանքները կարող են հարատև լինել՝ տարիքի հետ ազդելով նրանց մարմնի և ուղեղի զարգացման վրա:

«Կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքում հաճախ անտեսվում է հանգամանքը, որ երեխաների մարմինն ու միտքը եզակիորեն խոցելի են աղտոտվածության, մահացու հիվանդությունների և էքստրեմալ եղանակի ազդեցության նկատմամբ։ Այս բացթողումը հետագա վտանգներ է ծնում։ Կլիմայական ճգնաժամը խախտում է յուրաքանչյուր երեխայի առողջության և բարեկեցության հիմնարար իրավունքը: Մեր հավաքական պարտականությունն է՝ հասկանալ և երեխաներին դնել կլիմայական հրատապ գործողությունների կենտրոնում՝ սկսած COP28-ից: Սա այն պահն է, որ վերջապես կարող ենք երեխաներին ներառել կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի օրակարգում», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին:

Գործողության կոչը ընդգծում է յոթ հրատապ քայլեր՝ ուղղված այս աճող ռիսկերի դեմ պայքարին: Դրանք ներառում են ջերմոցային գազերի արտանետումների կայուն կրճատումը և կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորումը, ինչպես նաև հղի կանանց, նորածինների և երեխաների կարիքները կլիմայի և աղետների հետ կապված քաղաքականության մեջ ներառումը: Գործակալությունները նաև կոչ են անում ավելի շատ հետազոտություններ անցկացնել՝ ավելի լավ հասկանալու կլիմայի փոփոխության ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա:

«Մենք պետք է ճիշտ հարցադրումներ անենք՝ գտնելու կլիմայական հարցի լուծումներ, որոնք հաշվի են առնում կանանց և աղջիկների առողջապահական կարիքները», - նշել է Դիեն Քեյտան՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալը:

Նրա խոսքով, կլիմայի փոփոխության դեմ գլոբալ լուծումները պետք է աջակցեն, ոչ թե անտեսեն, գենդերային հավասարությունը»:

Գործողության կոչը հրապարակվել է ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից՝ միջոցառման առցանց մեկնարկի ժամանակ, Հանուն մոր, նորածինների և մանկան առողջության գործընկերության (PMNCH) շահերի պաշտպանության ամփոփագրի հրապարակման հետ մեկտեղ:

«Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների ամենամեծ միջսերնդային անարդարությունն է: Կանանց, երեխաների և դեռահասների առողջության և իրավունքների պաշտպանության կարևորությունը կլիմայական ճգնաժամի պայմաններում անվիճելի է։ Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ՝ կառավարություններից մինչև մասնավոր հատված և առողջապահության ոլորտի մասնագետներ, կարևոր դեր է խաղում առավել խոցելի հատվածին պաշտպանող քաղաքականության և գործողությունների առաջխաղացման գործում: Կանանց, երեխաների և դեռահասների առողջապահական կարիքները կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքների մեջ ներառելու հրատապությունը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև արդյունավետ ռազմավարություն՝ երկարաժամկետ օգուտներով դիմակայուն և առողջ հասարակություններ ունենալու համար», -նշել է PMNCH-ի խորհրդի նախագահ և Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակից հայտնում են, որ COP28-ի հանդիպումների օրակարգում առաջին անգամ ընդգրկվել է Առողջության թեմայով օր՝ ընդգծելու մարդկանց առողջության և մոլորակի միջև խրթին կապերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:37
Բախումներ Թբիլիսիում
Թբիլիսիում բախումներ են ցուցարարների և ոստիկանության միջև։ Ընդդիմությունը փողոց է դուրս եկալ այն բանից հետո, երբ Վրաստանի ընտրություններում...
Աղբյուր` Panorama.am
23:24
Լեհաստանի Նախագահը հանդիպում չի ունեցել Կաթողիկոսի հետ, բայց հանդիպել է Դանիել Իոաննիսյանին. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Հայաստան կատարած պետական այցի ժամանակ Լեհաստանի Նախագահը արարողակարգային...
Աղբյուր` Panorama.am
23:15
Դերասան Գնել Սարգսյանը ուղիղ եթերում հայտարարեց ՔՊ-ի շարքերը լքելու մասին
«Տարիների ընթացքում եկել հասել է դրան, որ այս հայարարությունը անեմ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց դերասան Գնել Սարգսյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն 2026 թ Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ կընդգրկվի 4-րդ զամբյուղում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության զամբյուղները։...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կանցկացվի ԱԺ քննարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի շուրջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, 334 սրահում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Աննա...
Աղբյուր` Panorama.am
21:58
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան կրկին փակված է։ Այսօրվա համար նախապես ոչ մի գործողություն չէր հայտարարվել, այն ինքնաբուխ բողոք է ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:28
Իսրայելը մեղադրվում է Լիբանանի հետ հրադադարը խախտելու մեջ
Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) մի քանի անգամ խախտել է Լիբանանի հետ հրադադարի պայմանագիրը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
21:15
Խոշոր ավտովթար. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը
Նոյեմբերի 28-ին, ժամը 13:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, փորձելով ոչ միայն հնարավորինս...
Աղբյուր` Panorama.am
20:37
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել
Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է. «Իշխանափոխությունը Հայաստանի համար պետք է դիտարկվի ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նայե՛ք քարտեզին․․․․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նայեք քարտեզին: Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, պարտքերի մեջ է․ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Sputnik-Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:59
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր...
Աղբյուր` Panorama.am
18:47
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը մի քանի ամիս առաջ ստացած վարակի պատճառով։ Երգչի խոսքով, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք...
Աղբյուր` Panorama.am
17:35
SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար...
Աղբյուր` Panorama.am
17:17
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել. Ստեփան Դանիելյան
«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը,...
Աղբյուր` Panorama.am
17:08
Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}