Քաղաքական 10:23 25/11/2023 Աշխարհում

Հյուսիսային Մակեդոնիան որոշել է բացել երկինքը Լավրովի ինքնաթիռի համար

Հյուսիսային Մակեդոնիան նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը կհանի Ռուսաստանի Դաշնությունից թռիչքների արգելքը։ Այս ընթացքում Սկոպյեում կկայանա ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

«ՆԱՏՕ-ի անդամ Հյուսիսային Մակեդոնիան ուրբաթ օրը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կարճ ժամանակով կհանի Ռուսաստանից թռիչքների արգելքը՝ թույլ տալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին մասնակցել միջազգային համաժողովին»,- նշված է գործակալության նյութում։

Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարարը  կողմ էր արտահայտվել իր ռուս գործընկերոջ ժամանմանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա «այս որոշումը ճիշտ է համարում»։

Վեստի.ռու-ն գրում է, որ առաջիկա հանդիպման ժամանակ կազմակերպության անդամները պետք է որոշեն հաջորդ տարվա երկրի նախագահին: Էստոնիան առաջադրել է իր թեկնածությունը, սակայն դեմ են արտահայտվել Ռուսաստանն ու Բելառուսը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}