«Հրապարակ». Հնարավոր է նախկինում ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը համալրի ՔՊ-ի շարքերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը, ով երկու տարի առաջ ՔՊ-ին Վարդենիսում հաղթեց, պարզվում է` ցանկություն ունի անդամակցել իշխող ուժին։ ՔՊ շրջանակներից տեղեկացանք, որ առաջիկայում հնարավոր է անկուսակցական, նախկինում ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը համալրի ՔՊ-ի շարքերը` ճամբարափոխ լինի:
Նման ցանկություն կամ մտադրություն ունե՞ք՝ երեկ հարցրինք Խաչատրյանին: Նա, անակնկալի եկած, ասաց, թե իրեն ոչ ոք չի դիմել, որ ինքն էլ մտնի: Այսինքն, ստացվում է՝ եթե դիմեն, կմտնե՞ք ՔՊ։ «Եթե դիմեն, կմտածեմ»: Դուք չե՞ք բացառում։ «Որ մեկը Ձեզ դիմում է, չե՞ք մտածում»: Չէ` եթե մի բան մերժման ենթակա է, անմիջապես մերժում եմ։ «Դե հիմա, դա ես էլ գիտեմ... Ես «Ահարոն Խաչատրյան դաշիքն» եմ հիմա, էս պահին էդ կարամ ասեմ, բայց ես ի՞նչ իմանամ՝ վաղը, մյուս օրն ինչ է լինելու»,- ասաց մտքափոխ եղած համայնքապետը։
Հիշեցնենք, որ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ձևավորվել է «Համերաշխություն» և Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների միավորման արդյունքում: Սուրեն Սուրենյանցը երեկ ասաց, որ մեզնից է լսում Խաչատրյանի՝ ՔՊ մտնելու մտադրությունների մասին, հավելեց նաև. «Եթե այդ լուրը հաստատվի, հանդես կգամ կտրուկ դատապարտող հայտարարությամբ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան