Ճապոնիայի վարչապետը անհասկանալի պատճառներով լքել է կեցավայրը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան անհասկանալի պատճառներով հինգշաբթիից ուրբաթ գիշերն անցկացրել է ոչ թե իր կեցավայրում, այլ հյուրանոցում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալին։
«Որպես ժամանակավոր միջոց՝ մենք խնդրել ենք վարչապետին գիշերել հյուրանոցում։ Մեկ օրվա ընթացքում նա կվերադառնա կեցավայր»,- ասել է նա։
Հինգշաբթի երեկոյան Կիսիդան իր նստավայրում խորհրդակցություն է անցկացրել բյուջեի նախագծի շուրջ, որն այժմ քննարկվում է խորհրդարանում։ Կառավարության ղեկավարն կեցավայր է վերադարձել ժամը 20։00-ի սահմաններում, սակայն մեկ ժամ անց հեռացել է և գիշերել մոտակա հյուրանոցում։ Նրա շրջապատից բացատրել են, որ պատճառը սարքավորումների անսարքությունն է, սակայն հրաժարվել են մանրամասնել։
«Անվտանգության նկատառումներից ելնելով մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալը։