Մենք հանդուրժող չենք մեկս մյուսի նկատմամբ. ՄԻՊ
«Հանդուրժող և համերաշխ միջավայր ունենալու կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալու և բռնության կանխարգելման տեսանկյունից»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որը մասնակվել է Երևանի պետական համալսարանում «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագրի շրջանակում տեղի ունեցած «Ես կին եմ» բեմադրությանը և հանդես եկել բացման խոսքով:
Ըստ նրա, անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։
«Իսկ հանդուրժող և համերաշխ միջավայրը պարզապես հռչակագրային գաղափար չէ, դրա առկայությունը կամ բացակայությունը մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր վրա է զգում։ Ցավով եմ արձանագրում, որ այսօր բացակայում է այն միջավայրը, որը կնպաստեր թե պատշաճ հասարակական հարաբերությունների, թե նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի առկայությանը։
Պատճառները տարբեր են՝ մենք հանդուրժող չենք մեկս մյուսի նկատմամբ, այնքան էլ զգայուն չենք դիմացինի առանձնահատկությունների նկատմամբ: Այս ամենը հանգեցնում է խտրական միջավայրի ձևավորման, ինչը բավականին վտանգավոր է: Արդյունքում, անհանդուրժողականությունն ի վերջո ծնում է բռնություն՝ կլինի ֆիզիկական, թե հոգեբանական ճնշման տեսքով»,- նշել է Անահիտ Մանասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները