Մասկին սարսափեցևել է Ուկրաինային օգնության պատճառով ԱՄՆ-ում զինամթերքի պակասը
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը խոստովանել է, որ իրեն վախեցնում է ԱՄՆ-ում զինամթերքի պակասը՝ ուկրաինական հակամարտության գոտի զենք մատակարարելու պատճառով։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ գրառումը միլիարդատերը հրապարակել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նա մեկնաբանել է գործարար և ներդրող Դեյվիդ Սաքսի աքաունթի գրառումներից մեկը։ Վերջինս ասել է, որ Վաշինգտոնը դեռևս չի լուծել Կիևին ցուցաբերվող օգնության պատճառով առաջացած արկերի պակասի խնդիրը։
Ինչպես նշել է Սաքսը, մարդիկ 2022 թվականին առաջին անգամ սկսեցին խոսել ամերիկյան զինանոցների սպառման մասին: Այնուամենայնիվ, երկրի կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեց, և ապաարդյունաբերականացումը միայն հանգեցրեց ԱՄՆ-ի մարտունակության էլ ավելի մեծ անկման:
«Սարսափելի»,- նշել է Մասկը համապատասխան գրառման տակ գտնվող մեկնաբանություններում։
Հարակից հրապարակումներ`
- X-ը հրեաների մասին Մասկի խոսքերի պատճառով կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար. ԶԼՄ
- Մասկը հերքել է հակասեմականության մեղադրանքները
- Disney-ը, Apple-ը, IBM-ը Մասկի հայտարարություններից հետո դադարեցրել են գովազդը X-ում
- ԱՄՆ Սենատը համաձայնեցրել Է բյուջեի նախագիծը, որը բացառում է Իսրայելին եւ Ուկրաինային օգնությունը
- SpaceX-ի աշխատակիցները հաշմանդամություն են ձեռք բերում Մասկի քաղաքականության հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան