16 ամիս է՝ ԱԱԾ-ն դատարան չի ներկայացրել Հայաստան իմ մուտքի արգելքի պատճառները. Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտնում է, որ կրկին Հայաստան մուտքի արգելքի տակ է։
«Ազգային անվտանգության ծառայության կայացրած որոշման դեմ իմ ներկայացրած հայցի նախնական դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։
Դատավորը տարակուսեց, որ 16 ամիս անց Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չէր ներկայացրել իմ արգելքի պատճառները։
Դատական համակարգը հասկանում է, որ գործն ամբողջությամբ դատարկ է։ Դատավորը 10 օր ժամանակ է տվել Ազգային անվտանգության ծառայությանը՝ բացակայող փաստաթուղթը գործին ավելացնելու համար։
Հաջորդ նիստում, որը նշանակված է հունվարի 25-ին, կպարզվի, թե արդյոք ես իրավասու եմ, ինչպես ես եմ խնդրում, ֆիզիկապես մասնակցել դատական նիստին»,- նշում է Մ.փափազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մուրադ Փափազյանը դիմել է Հայաստանի արդարադատության համակարգին
- Հայաստան իմ մուտքի արգելքի որոշումը կայացրել է անձամբ Փաշինյանը. Մուրադ Փափազյան
- Մուրադ Փափազյանի գործով ՄԻԵԴ-ում շահելու դեպքում ունենալու ենք վարկանիշային մեծ անկում. Փաստաբան
- Ես ակնկալում եմ, որ դատարանը կպարտադրի իշխանություններին հիմնավորել իմ՝ Հայաստան մուտք գործելու արգելքը․ Մուրադ Փափազյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան