Ուկրաինայից հայտնել են, որ ՌԴ-ն ռեկորդային թվով հարձակողական ԱԹՍ է կիրառել
Նոյեմբերի 25-ի գիշերը Ռուսաստանը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Ուկրաինա : Իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։
«Հարձակման հիմնական ուղղությունը Կիևն էր»,-գրել է Օլեչուկը։
Նոյեմբերի 25-ին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում։ Ավելի ուշ հրդեհ է բռնկվել 100 քմ տարածքում։ Strana.ua հրատարակությունը հաղորդում է, որ Կիևում մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են տեղի ունեցել։ Հրատարակությունը հայտնել է, որ բեկորներ են ընկել երեք բնակելի շենքերի վրա։ Այնուհետև ականատեսները պատմել են, որ նոր պայթյուններ են տեղի ունեցել Կիևի կենտրոնական շրջաններում և «Ժուլյանի» օդանավակայանի ուղղությամբ։
Կիևի քաղաքային վարչությունը հայտնել է, որ քաղաքի կենտրոնական հատվածում հարվածներից հետո առանց էլեկտրականության է մնացել 197 շենք։