Փարիզում Վրաստանի քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Պուշկինի ստեղծագործությունների գողության համար
Փարիզի հետաքննիչ դատավորը Վրաստանի երեք քաղաքացիների մեղադրանք է առաջադրել գրադարաններից Ալեքսանդր Պուշկինի հազվագյուտ հրատարակությունները գողանալու մեջ: Դատավարության մասին հայտնում է Journal du Dimanche թերթը։
«Վրաստանի երեք բնակիչներ՝ տղամարդ և երկու կին, մեղադրվել են հանցավոր խմբի կազմում գողություն կատարելու մեջ»,-ասվում է հոդվածում։
Նշվում է, որ տղամարդը բերման է ենթարկվել։ Կանայք, որոնք նրա քույրն ու զարմուհին են, ազատ են արձակվել, սակայն ենթարկվել են դատական հսկողության։
Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը սկզբում խոստովանել է, որ գողությունը նախապատրաստել է հաճախորդի ցուցումով, ում անունը հրաժարվել է նշել։ Կանայք, իրենց հերթին, հերքել են իրենց առնչությունը գողության մեջ՝ ասելով, որ իրենք պարզապես «ապաստան են տվել» ընտանիքի անդամին։
Ավելի վաղ Journal du Dimanche-ը հայտնել էր Փարիզում Վրաստանի երեք քաղաքացիների ձերբակալության մասին՝ Ֆրանսիայի մի շարք գրադարաններից Պուշկինի բազմաթիվ բնօրինակ ստեղծագործությունների գողության հետաքննության շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում ինքնաթիռն օդ է բարձրացել առանց օդաչուի
- Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության մեկնել է Փարիզ
- Փարիզում ոստիկանները կրակել են մուսուլմանական հագուստով կնոջ որովայնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է