Օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում
Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության վերջին գնահատումների համաձայն՝ ԵՄ-ում հնարավոր կլիներ խուսափել բազմահազար մահերից, եթե կախված մասնիկների կոնցենտրացիաները համապատասխանեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած կոնցենտրացիաների հետ: Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Օդի աղտոտվածության ազդեցությունն առաջացնում կամ խորացնում է որոշ հիվանդություններ, այդ թվում՝ թոքերի քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, ասթման և շաքարային դիաբեդը:
Չնայած, որ 2005-ի համեմատ 2021 թվականին կախված մասնիկների (PM2.5) ազդեցությամբ առաջացած մահացությունների թիվը նվազել է 41%-ով, այնուամենայնիվ, օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում, ինչն էլ հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և վերագրելի մահերի:
2021 թվականին ԵՄ-ում օդի աղտոտվածության ազդեցությանը վերագրվում է.
• կախված մասնիկների (PM2.5) աղտոտվածության ազդեցություն -253 000 մահ,
• ազոտի երկօքսիդի աղտոտվածության ազդեցություն -52 000 մահ,
• օզոնի կարճաժամկետ ազդեցություն - 22 000 մահ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան