2022 թվականին ընտանեկան բռնության զոհ է դարձել 244 հազար ֆրանսուհի.Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ X սոցցանցում հրապարակված տեսանյութում ասել է, որ բռնությունների դեմ պայքարը շարունակվելու է, և դրան վերջ կտրվի։
«Կանայք ամեն օր ենթարկվում են ճնշումների, բռնությունների, ստորացման, ամեն օր հարվածներ են հասցվում, կյանքեր են կործանվում... Մենք կարող ենք դրան վերջ տալ, պետք է վերջ տանք, և մենք կանենք»,-«ՌԻԱ նովոստի»-ն մեջբերում է նրա խոսքերը։
Նրա խոսքով՝ 2022 թվականին ընտանեկան բռնության զոհ է դարձել 244 հազար ֆրանսուհի, ինչը երկու անգամ ավելի է, քան 2017 թվականին։
«Այս թվերը ցույց են տալիս, որ կանայք ավելի ազատ են դարձել այդ մասին խոսելու հարցում: Սա լավ է, բայց դա չի փոխում այն փաստը, որ 2022 թվականին իրենց զուգընկերների ձեռքով 118 կին է մահացել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում կանանց շրջանում տարածված է կրծքագեղձի, արգանդի մարմնի, արգանդի վզիկի և ձվարանի քաղցկեղները
- Իրենց ցանկությունը ո՞րն էր՝ մինչև վերջին մարդը կռվեի՞ն, զոհվեի՞ն, իսկ կանայք, երեխաներն էլ դառնային թուրքի փա՞յ. Սերժ Սարգսյան