Արցախի մեր քույրերին ու եղբայրներին հաց ու տաք անկյուն տրամադրելը չէր մեր առաջնահերթ գործը, դա մեր մեղքերի հետևանք է. Բագրատ Սրբազան
«Ո՞ւր է մեր Արցախ աշխարհը։ Մեր քույրերին ու եղբայրներին հաց ու տաք անկյուն տրամադրելով՝ մեր առաքելություն իրականացրե՞լ ենք։ Այո, մենք կոչված ենք այդպես վարվելու, բայց դա չէր մեր առաջնահերթ գործը։ Դա մեր մեղքերի, մեր՝ պարտված լինելու հետևանք է»,- իր քարոզում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Եթե այս ամբողջ Աստվածաշնչի պատմությունը ամփոփելով ասեմ՝ կա՛մ օրհնվում է երկիրը, կա՛մ պատժվում է երկիրը, կա՛մ, ինչպես ասում է Տերը, առատությամբ է լցվում, կա՛մ երաշտի է մատնվում։
Այսինքն՝ որքան էլ մեր կենսագրությունը, պատմությունը, կյանքը կապված է անձերի հետ, այդքան և ավելիով ընդհանրական կյանքի մասին է։
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ չի՛ կարող մեկուսի լինել։ Եվ մարդն էլ մեկուսի չէ, որ փրկվելու է, այլ միասին։
Եվ այդ օրինակը առաքյալը մեզ տալիս է մարմնի օրինակով․ երբ մարմնի որևէ անդամ ցավում է, ամբողջ մարմինն է ցավում, ցավ չի վերաբերում միայն ձեռքին, ոտքին, գլխին, այլ ամբողջ մարմինը, իր հոգով հանդերձ, նաև մտքով գերված, այդ ցավի մեջ է։
Նախ ձեր ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ և ՍԿԶԲՈՒՆՔԻ մասին խորհեք, մնացածը ավելիով կտրվի ձեզ․»,- ասել է Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին