Ռուսաստանին փորձում են դուրս մղել Արցախից. Պեսկով
Արևմտյան մի շատ երկրներ փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր խաղալ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է։ «Ռոսիա 1»-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ նրա, երեք, չորս, հինգ տարի առաջ նման կռիվ է տարվել դիվանագիտական դիմակների ներքո, հիմա այդ դիմակներն արդեն վաղուց դուրս են նետվել, և կռիվը տանում են դեմ առ դեմ, բաց երեսով։
«Իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այդ երկրներ դժվար թե հավակնեն միջնորդի որևէ դերի, քանի որ նրանք միակողմանի դիրքորոշում են որդեգրել։ Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում ունենալով, ինչ-որ բան պնդել, և՛ անհնար է, և՛ անտեղի։ Այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ այժմ ոչ ոք ի վիճակի չէ խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դեր, բացառությամբ Ռուսաստանի, և Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան