Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում ԻԻՀ դեսպաններին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում իր երկրի դեսպանների հետ։ Այդ մասին նա հայտնել է, տեղեկացնում է Tasnim-ը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն խոսել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորության մասին՝ ասելով, որ «Թեհրանն աջակցում է տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին՝ առանց կողմնակի երկրների ներկայության»։
Նա նշել է, որ հանդիպմանը հստակեցրել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը լուրջ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ։
Ամիր Աբդոլլահիանը գրել է, որ ինքը նաև ընդգծել է Իրանի ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնացումը «առանց արտաքին միջամտության Հարավային Կովկասում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերի, ինչպես նաև բարիդրացիության քաղաքականության համապատասխան Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Աբդոլլահյան քննարկել են Կովկասում վերջին զարգացումները և 3+3 ձևաչափը
- Կարծում ենք, որ Հարավային Կովկասում բոլոր խնդիրները կլուծվեն խաղաղության և բանակցությունների միջոցով.Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը
- Հարևան երկրների միջև դրական փոխգործակցությունը հիմքեր կստեղծի տարածաշրջանում խաղաղության հաստատման. Աբդոլլահյանը՝ Չավուշօղլուին