Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին
Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին և հայտարարում են, որ իրենք չեն հեռանա։ Խնդրին անդրադարձել է henaran.am-ը:
Անշարժ գույքի վիճահարույց նախագիծը սպառնում է աշխարհի հնագույն հայկական սփյուռքի համայնքին։ Սակայն հայերը հրաժարվում են լքել դարերով իրենց պատկանող տարածքը։
Xana Gardens ընկերության ներկայացուցիչները քանիցս ուղարկել են կապալառուներ, զինված վերաբնակիչներ,քանդող տեխնիկա տարածքը գրավելու համար, որը ավտոկայանատեղի հետ միասին ընդգրկում է հայկական եկեղեցու տարածքը և հայ ընտանիքների տներ։
Նկատենք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո: Ընդ որում, Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։
Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է կեղծ ներկայացուցչությամբ, անհարկի ազդեցությամբ և անօրինական օգուտներով պատված պայմանագիրը: «Չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն՝ կառուցապատողները փորձում են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում։ Նրանք ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում՝ փոխարենն ընտրելով սադրանքի, ագրեսիայի հրահրող մարտավարություն, ներառյալ սեփականության ոչնչացումը վարձու, զինված սադրիչների միջոցով»,- այս մասին հայտնել է Տեր Աղան աբեղա Գոգչյանը։
Նրա տեղեկացմամբ՝ վերջին օրերին Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց Երուսաղեմի քաղաքապետարանի, կառուցապատողի և ոստիկանության թույլտվության։ Չնայած այդ հանգամանքին՝ ոստիկանությունն, այնուամենայնիվ, վերջին մի քանի օրերին նախընտրել է հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել ազատել տարածքը։
«Մենք խնդրում ենք Երուսաղեմի ողջ քրիստոնյա համայնքներին այս աննախադեպ ժամանակներում կանգնել Հայոց պատրիարքարանի կողքին, քանի որ սա ևս մեկ հստակ քայլ է, որը ձեռնարկվել է Երուսաղեմում և Սուրբ Երկրում քրիստոնյաների ներկայությունը վտանգելու ուղղությամբ»,- ասել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը»,-գրում է հոդվածի հեղինկը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է հաղթահարենք ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը. Թաթոյան
- Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր պատմության ամենամեծ գոյաբանական սպառնալիքի ներքո
- Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. Երկրորդ կողմը զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել «Կովերի պարտեզ» կալվածք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան