«Զանգ» շարժման բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» շարժման բերման ենթարկված 6 անդամներն արդեն ազատ են արձակվել։
««Ոստիկանությունը բռնի և ոչ համաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց «Զանգ» շարժման 6 անդամների, որոնք իրազեկող երթ էին իրականացնում Սարյան փողոցով։
Ինչ-որ պահի ոստիկանությունը որոշեց, որ իրենք պետք է պարտադրեն, թե որ ուղղությամբ ընթանա երթը, և երբ ակցիայի մասնակիցները անհամաձայնություն հայտնեցին, ոստիկանության ծառայողները վարչական ձերբակալման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին։
Մեր իրազեկող երթը շարունակվում է։ Մեզ պետք է քո օգնող ձեռքը։ Երբ մենք ավելի շատ լինենք, ոստիկանությունը իր խնդիրն այլևս չի կարողանա կատարել ու ստիպված կլինի դիմել քաղաքական ղեկավարությանը, որը ի վերջո հեռանալու որոշում պիտի կայացնի»,- հայտնում են շարժումից ու տեղեկացնում, որ վաղը 19:00-ին մենք նորից լինելու են Մաշտոցի պուրակում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականի պահանջով «Զանգ» շարժման անդամները բերման ենթարկվեցին
- «Զանգ»-ն այսօր կրկին ահազանգեց
- Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին «Զանգ» ՀԿ անդամների
- 2-3 ամիս հետո կարող ենք հատել անդառնալիության կետը բուն ՀՀ ունենալու հետ կապված. Ադրբեջանագետ
- «Զանգ»-ը հայտարարում է փողոց դուրս գալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան