«Զանգ»-ն այսօր կրկին ահազանգեց
«Զանգ» շարժումը երկրորդ օրն է, ակցիա է իրականցնում Մաշտոցի պուրակում։
«Մենք հավատում ենք, որ ինչպես մենք, այնպես էլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող հանգիստ նստել տանը, երբ մեր պետությունը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի» և երբ մեր կառավարությունը ընդունակ չէ ու ցանկություն չունի դիմադրել դրան։
Այդ սպառնալիքներին ու արժանապատվության նվաստացմանը չհամաձայնելու ու չհնազանդվելու քո որոշումը կարող է պարտադրել այս կառավարությանը հեռանալ»,- նշում են շարժման անդամները։
Ակցիայի մասնակից ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ Արցախից հետո հաջորդ հարվածը հասցվելու է Հայաստանին։
«Մենք պետք է այս հարվածին դիմագրավենք, ցույց տանք, որ չի կարող լինել այնպես, որ ադրբեջանցիները գան ու մեր երկիրը կոչեն «Արևմտյան Ադրբեջան»։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պայքարից։
Այս շարժումը ձեզանից յուրաքանչյուրինն է, որոնք ուզում են պետություն ունենալ»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը կողմից Մաշտոցի պողոտայից վրան տեղադրելու համար բերման էր ենթարկել «Զանգ» շարժման 8 անդամների։
Այսօր շարժման անդամ Սուրեն Սահակյանն ասաց, որ երեկ ոստիկանությունը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ոչ համաչափ ուժ է կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ։ Նա նշեց, որ ոստիկանության պարտականությունն է ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։
Ինչպես երեկ, այսօր էլ նրանք փոքրիկ վրան պարզած իրազեկման ակցիա իրականացրեցին Երևանի կենտրոնական փողոցներում։ Շարժման մասնակիցները կոչ արեցին ոստիկաններին ապահովել երթի անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին «Զանգ» ՀԿ անդամների
- 2-3 ամիս հետո կարող ենք հատել անդառնալիության կետը բուն ՀՀ ունենալու հետ կապված. Ադրբեջանագետ
- «Զանգ»-ը հայտարարում է փողոց դուրս գալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին