Հայաստանը Իսպանիային՝ որպես վիսկիի խոշորագույն ներկրող, դուրս է մղել Ռուսաստանից
Այս տարի Հայաստանը դուրս է մղել Իսպանիային՝ որպես Ռուսաստան վիսկիի խոշորագույն ներկրող՝ վեցերորդ տեղից բարձրանալով հինգերորդ՝ 5,6 մլն դոլար ծավալով: Վիճակագրությունը պարզել է «ՌԻԱ նովոստի»-ն՝ ուսումնասիրելով այդ ոգելից խմիչքի ամենախոշոր մատակարարների վիճակագրությունն ընթացիկ տարվա և նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին:
Ընթացիկ տարվա ընդամենը ինն ամսում Ռուսաստանը ներմուծել է 262,5 մլն դոլարի վիսկի, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին։ Ընդհանուր ծավալի առյուծի բաժինը կրկին բաժին է ընկել Լատվիային: Բալթյան հանրապետությունը առաքել է 190,6 մլն դոլարի արտադրանք։ Ընդ որում, անցած տարվա համեմատ մատակարարումները աճել են ավելի քան վեց անգամ։ Երկրորդ տեղում գտնվող Լիտվան նույնպես զգալիորեն ավելացրել է մատակարարման ծավալները՝ դրամական արտահայտությամբ ինը անգամ ավելի շատ վիսկի առաքելով, քան անցյալ տարի՝ 28,9 մլն դոլար։
«Լադոգա» ընկերության նախագահ Վենիամին Գրաբարը նշում է, որ Լատվիայի նման ցուցանիշները վկայում են այն մասին, որ վերաարտահանումը շարունակվում է, երկիրը թորող երկիր չէ։
Առաջատարների հնգյակում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան ($10,4 մլն, նախորդ տարվա համեմատ նվազել է 18%-ով), Ֆրանսիան (7 մլն դոլար, մատակարարումն ավելացրել է 1,5 անգամ) և Հայաստանը, որը 2,5 անգամ ավելացրել է առաքումները (5,6 մլն դոլար):
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն դեկտեմբերի 1-ից կարգելի դեպի Հայաստան ցորենի արտահանումը
- Հայկական կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան դժվարացել է․ 90 բեռնատար կանգնած է Վերին Լարսում
- Խոշոր հարկատուների առաջին հնգյակում միայն մի ընկերություն է, որը պատրաստի արտադրանք է արտահանում.Աշոտ Թավադյան
- Ատրպատականի մաքսատներից 560 մլն դոլարի արտահանում է իրականացվել դեպի 90 երկիր, այդ թվում՝ Հայաստան