Հնդկաստանում երաժշտական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով չորս ուսանող է զոհվել
Շաբաթ օրը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոչին քաղաքի համալսարանում երաժշտական փառատոնի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով չորս մարդ է զոհվել և ավելի քան 60-ը վիրավորվել:«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին գրել է Press Trust of India-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը և տեղական իշխանություններին:
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, հրմշտոցը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան այն բանից հետո, երբ հանկարծակի հորդառատ տեղատարափի պատճառով փառատոնի մասնակիցները նետվել են աստիճաններով համալսարանի դահլիճներից մեկը մտնել:
«Չորս ուսանողներ՝ երկու տղա և երկու աղջիկ, մահացել են»,-հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով պետական առողջապահության նախարար Վինա Ջորջի խոսքերը։
Գործակալության տվյալներով՝ ավելի քան 60 մարդ հոսպիտալացվել է։ Նշվում է, որ ևս չորս ուսանող ծայրահեղ ծանր վիճակում է։