Հռոմի պապի մոտ թոքաբորբ է ախտորոշվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդացել է. նա թոքերի բորբոքում ունի և չի կարողացել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթ ունենալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ուղերձի մեծ մասը ստիպված է եղել կարդալ պոնտիֆիկոսի օգնականը, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է։ Հռոմի պապն այդ պահին գտնվել է իր կեցավայրի մատուռում։ Նշվում է, որ նա ուժեղ հազ է ունեցել։
Սակայն Հռոմի պապը դեռ նախատեսում է դեկտեմբերի 1-ին այցելել Դուբայ, որտեղ կլիմայի փոփոխության հարցով հանդիպում կանցկացվի։ Գազետա.ռու-ն գրում է, որ այնտեղ նա պատրաստվում է հանդիպել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին