«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
Նիցցայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը։ Հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը 228 միավորով։ Երկրորդ տեղում Իսպանիան է։
Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը գրավեց 3-րդ հորիզոնականը 180 միավորով։
Մրցույթի հաղթողը որոշվեց առցանց քվեարկության և ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանը երկրորդն հորիզոնականում էր։ Առցանց քվեարկության արդյունքները միավորվեցին ժյուրիի կողմից տրված ձայներին և Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Yan Girls խումբը ներկայարեց «Do It My Way» երգը: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Մրցույթին մասնակցեց 16 երկիր՝ Իսպանիա, Մալթա, Ուկրաինա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, Հյուսիսային Մակեդոնիա, Էստոնիա, Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ալբանիա, Իտալիա, Գերմանիա և Նիդեռլանդներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին