Սոչիում պատրաստվում են «դարի փոթորիկին»
Ռուսաստանի Կրասնոդարի օպերատիվ շտաբի տվյալներով, այդ շրջանում սպասվում են փոթորիկ, անձրևներ հեղեղի վտանգով։ Սպասվում է 6 բալանոց փոթորիկ, քամու արագությունը կարող է հասնել 30 մ/վ-ի։
Սպասվում է գետերի մակարդակի բարձրացում, Սոչիի տարածքում հնարավոր են սելավներ։ Այստեղ արդեն զգացվում է քամու շունչը, ծառերն ընկել են երկաթուղային գծի վրա, իսկ Ադլերում՝ կանգառում։ Ուղևորատար գնացքների շարժը հետաձգվում է:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նախալեռնային գոտում չեն բացառվում տորնադոները և ձյան տեղումները։Անապայում, Նովոռոսիյսկում և Գելենջիկում ալիքները կարող են հասնել 8 մետրի:
Ղրիմում արդեն մոլեգնում է վատ եղանակը։ Եղանակային պայմանների պատճառով երկուշաբթի օրը թերակղզում հանգստյան օր է հայտարարվել, հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Բնակիչներին հորդորում են տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։
Ղրիմի ղեկավարի խորհրդական Կրյուչկովը հայտնել է, որ դադարեցվել է տրոլեյբուսի երթևեկությունը Սիմֆերոպոլ-Յալթա ճանապարհին և բուն Սիմֆերոպոլում։
Տեսանյութը՝ հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին