Թուրքիան ազատ է արձակել լրտեսության համար դատապարտված ԱՄՆ-ի հյուպատոսության աշխատակցին
Թուրքիայում ազատ է արձակվել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Մեթին Թոփուզը, որը ձերբակալվել է 2017 թվականի հոկտեմբերին և 2020 թվականին դատապարտվել ութ տարի ինն ամսվա ազատազրկման՝ լրտեսության և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի համար։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, նա ազատ է արձակվել բանտարկության ժամկետը կրելուց հետո։
Լրատվական գործակալությունը նշում է, որ դա տեղի է ունեցել այն բանի ֆոնին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելով, ինչպես նաև փորձում է օտարերկրյա ներդրումներ ներգրավել երկիր։
Մեթին Թոփուզի փաստաբանները հրաժարվել են մեկնաբանել ազատ արձակման մասին Bloomberg-ի հարցը՝ վկայակոչելով նրա ընտանիքի անդամների ցանկությունը։
«Gazeta ru»-ն հիշեցնում է, որ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Մեթին Թոփուզը լրտեսության և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի համար դատապարտվել էր ութ տարի ինն ամսվա ազատազրկման, ով չի ընդունել իր մեղքը և պահանջել է արդարացնել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է
- Լեռնային Ղարաբաղը լքած բնակչությունն իրավունք ունի վերադառնալ տուն․ Մեթյու Միլլեր
- Թուրքիայում 36 լիճ ցամաքել է