Իսրայելը հոկտեմբերի 7-ից ձերբակալել Է 3,2 հազար պաղեստինցիների
Հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի կողմից ձերբակալված պաղեստինցիների թիվը հասել է 3,2 հազարի, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին։
Մասնավորապես, ձերբակալվածների և նախկին բանտարկյալների գործերով Պաղեստինյան հանձնաժողովի զեկույցի տվյալների համաձայն՝ ձերբակալվածների թվում եղել է 41 լրագրող և, ինչպես պնդում են հանձնաժողովում, լրատվամիջոցների 29 աշխատակից դեռ կալանքի տակ է:
Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներում ձերբակալվածներին, ապա նրանց թիվը 7 հազարով գերազանցում է ձերբակալված պաղեստինցիների թվին։
Հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ բանտարկյալների թվում կան ավելի քան 200 երեխա և շուրջ 80 կին, ինչպես նաև հարյուրավոր հիվանդներ և վիրավորներ, որոնք բժշկական օգնության կարիք ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան