
Առաջիկայում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կինտեգրվեն. Իրանի էներգետիկայի նախարար
Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև կայացել է աշխատանքային հանդիպում, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Մենք հուսով ենք, որ առաջիկա առավելագույնը 6 ամսվա ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը»,- ասել է Ալի Աքբար Մեհրաբիանը։
Նա նշել է, որ ուսումնասիրվել են երեք օպտիմալ երթուղիներ Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը միացնելու համար՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով։
«Նախագծի իրականացման առումով Ադրբեջանն ավելի քիչ բարդ է: Ցանցերի զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման առանձնահատուկ անհրաժեշտություն չկա»,- ասել է Իրանի էներգետիկայի նախարարը։
«Մենք շատ լավ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում ինտեգրել երեք երկրների էլեկտրաէներգիայի համակարգերը», - եզրափակել է իրանցի պաշտոնյան։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին