Մոսկվայում ձյան առատ տեղումների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է մոտ 50 չվերթ
Մոսկվայի երեք օդանավակայաններում ՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ձյան տեղումների պատճառով 42 չվերթ է հետաձգվել և 7-ը չեղարկվել: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։
Ժամը 08:30-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 12 չվերթ, 3-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո»- ում հետաձգվել է 14 չվերթ, իսկ 2-ը՝ չեղարկվել: Շերեմետևոյում 16 չվերթ հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել։
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը պարզաբանել է, որ երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ը, վտանգավոր կլինի ոչ միայն Մոսկվայում, այլև ամբողջ Ռուսաստանի եվրոպական մասում։ Նա նախազգուշացրել է, որ Կենտրոնական դաշնային օկրուգիբոլոր շրջաններում սպասվում են առատ և թաց ձյուն, ձնահոսք, մերկասառույց և քամի մինչև 15-20 մ/վրկ։
Հաղորդվում է նաև, որ Մոսկվայում մեկ օրում տեղացել է ամսական տեղումների նորմայի մոտ 35 տոկոսը, Մոսկվայի մարզում՝ մոտ 56 տոկոսը:
Երկուշաբթի առավոտյան մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը հայտնել է, որ Մոսկվայի ճանապարհներին երթևեկությունը բարդացել է: Ձյան տեղումների պատճառով կոմունալ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Մոսկվացիներին կոչ են արել հետաձգել ավտոմեքենաներով ուղևորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է