Արդյո՞ք վաղն ավելի ապահով է լինելու․ Սուրեն Սահակյան
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պաշտոնից հեռացումը դեռ վերջնարդյունք չէ»,- Մաշտոցի պուրակում հայտարարեց «Զանգ» նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը՝ ընդգծելով, որ պետք է ձգտել ունենալ այնպիսի պետություն, որն ունակ է դիմակայելու այն վտանգներին, որոնց մասին բարձրաձայնվում է։
«Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը չէ, Պողոս Պողոսյանն է, անձի հետ որևէ խնդիր անձամբ ես չունեմ, երբեք էլ չեմ ունեցել։ Իմ խնդիրն ապահով, բարեկեցիկ, անվտանգ երկրում ապրելն է»,- ասաց Սահակյանը։
Նա կոչ արեց քաղաքացիներին հետևել և միանալ շարժմանը։
«Ես հեռում եմ այն մտքից, որ ժողովուրդն ապատիկ վիճակում է։ Իմ կարծիքով՝ ժողովրդին այլընտրանք չեն առաջարկում կամ դրանք համոզիչ չեն լինում։ Խնդրում եմ հետևել և եթե խնդիրը կհամարեն իրենցը՝ գան միասին լուծենք, որովհետև մենք այլ ռեսուրս, քան մարդկանց աջակցությունն է, չունենք։ Ես քաղաքացի եմ, երկու տարի է ֆորմալ քաղաքականությանը վերջ եմ տվել, չեմ ուզում մասնակցել ընտրություններին՝ պատգամավոր կամ այլ պաշտոնյա դառնալու, ուզում եմ հանգիստ ապրենք մեր երկրում, երկիրը շարունակի մնալ հայկական, չլինի հայ-ադրբեջանական կամ միայն ադրբեջանական»,- ասաց նա։
Նրա խոսքով, եթե հույս ունենար, որ վաղն ավելի լավ կլինի, քան՝ այսօր, ապա կշարունակեր «քաղաքական անգործությունը»։
«Յուրաքանչյուրը թող մտածի՝ արդյո՞ք վաղն ավելի ապահով է լինելու, քան այսօր։ Եթե՝ ոչ, ապա ո՞վ է դրա մեղավորը։ Մեր համոզմամբ՝ մեր Կառավարությունն է, որը պետք է փոխվի»,- ասաց Սահակյանն ու հայտարարեց երթի մեկնարկի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան