Տնտեսություն 23:55 27/11/2023 Հայաստան

Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես.Տնտեսվարողը Վերին Լարսի խցանումների մասին

Հայաստանից ջերմոցային վարդեր արտահանող «Ռոզ Ֆիլդ» ընկերության բեռնատարները արդեն հինգերորդ օրն է՝ մնացել են Լարսի անցակետում և չեն կարողանում հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։ Այդ մասին  ծավալուն հոդվածում գրում է «Հետք»-ը:

«Անցակետում և Լարսի ճանապարհին հայկական արտադրության պահածոներով, պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և սննդամթերքի այլ տեսակներով բեռնված  բեռնատարները խիստ ֆիտոսանիտարական վերահսկողություն են անցնում։ Մի մասին մերժում են և թույլ չեն տալիս անցնել սահմանը՝ պատճառաբանելով, որ վերահսկողության արդյունքում ֆիտոսանիտարական նորմերի խախտումներ են հայտնաբերվել, մի մասին էլ հայտնում են, որ դեռ ստուգումներ են անում և սպասեցնում են անհայտ ժամանակով»,-ասվում է հոդվածում։

Արտահանողները «Հետք»-ի հետ զրույցներում պնդում են՝ սա քաղաքական որոշում է  ռուսական կողմից։

««Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես։ Պատճառն այն է, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում։ Ֆիտոսանիտարիա միշտ արվել է, մի դեպքում՝ ձևական, մի դեպքում՝ նորմալ։ Բայց նման խնդիր չի եղել, որ համատարած արգելեն արտահանումը։ Նույնիսկ Եվրոպայում լաբորատորիաներով անցած մթերքը, ծաղիկները և այլ ապրանքներ, որ հասնում են Հայաստան, երբեմն խախտումներով են լինում։ Դա սարսափելի չէ։ Դա միայն պատրվակ է, որ բեռները չթողնեն տանել Ռուսաստան»,- ասում է «Ռոզ Ֆիլդ» ընկերության ներկայացուցիչը։

Հայաստանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ՀԱՊԿ-ը պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ։ Վարչապետ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները վերջին ամիսներին հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։ Փոխարենը ակտիվացել են Արևմուտքի հետ բանակցությունները։

Արտահանողները, որոնց ապրանքները կամ հետ են գալիս Լարսի անցակետից, կամ օրեր շարունակ մնում են այնտեղ, մաքսատան աշխատակիցների կողմից նույն պատասխանն են ստանում՝ «դիմեք ձեր կառավարությանը»։

«Ասում են՝ մենք ձեզ հետ խնդիր չունենք, գնացեք ձեր հրապարակում կանգնենք, թող իշխանությունները հարցը լուծեն։ Մի ձեռքը չգիտի՝ մյուսն ինչն է անում։ Ասում են՝ հրամանը Մոսկվայից է եկել, մենք չենք կարող թույլ տալ, որ անցնի։ Օրական 3 միլիոն դրամի վնաս ենք կրում»,- ասում է «Ռոզ Ֆիլդ» ընկերության ներկայացուցիչը։

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է վրաց-ռուսական սահմանով՝ Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով, հայ բեռնափոխադրողները պարբերաբար հանդիպող խոչընդոտներով են հաղթահարում։ Ամենահաճախ հանդիպող խնդիրը առատ ձյան տեղումների արդյունքում ճանապարհների փակ լինելն է։ Սակայն, այս պահին նման խնդիր անցակետում չկա։

Կառավարությունը տեղյակ է այս իրավիճակից։ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որով հավաստիացնում է, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է Կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո:

«Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգ են առել անցակետում և առաջացել է  շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն վերհանելուն զուգահեռ, միաժամանակ, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համատեղ քննարկելու և հետագա գործողությունները պլանավորելու համար»,- նշում են ՊԵԿ-ից։

Կոմիտեից հիշեցնում են, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը գտնվում է Վերին Լարսի անցակետում և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին, անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել ՊԵԿ ներկայացուցչի հետ։

Սակայն, ուշագրավ է, որ արտահանողները չեն կարողանում կապ հաստատել մաքսային կցորդի հետ։ Կամ զանգերին պատասխան չի լինում, կամ հարցի լուծման արդյունավետ տարբերակներ չեն ստանում։

Խնդիրն առայժմ չեն լուծել նաև մյուս գերատեսչությունները։ «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասում ես՝ ապրանքը չի հասնում տեղ, ասում է՝ նավով տարեք։ Մարդն այնքան անտեղյակ է, որ չգիտի՝ այդ ապրանքները փչացող ապրանքներ են, նավը սառնարան չունի»,- դժգոհում է «Ռոզ Ֆիլդ»-ի ներկայացուցիչը։

Ստեղծված իրավիճակում տուժում են ոչ միայն արտահանողները, այլև՝ ռուսական կողմի պատվիրատուները։ Նրանց մի մասը փորձում են իրենց ներքին աղբյուրներն օգտագործել, որ պատվիրված ապրանքը տեղ հասնի, սակայն այստեղ էլ հարցը չի լուծվում։ Ֆիտոսանիտարական վերահսկողություն անցնող բեռնատարները չեն հատում սահմանը։

Իսկ օդանավով արտահանելը թանկ է։ Կան ապրանքատեսակներ, որոնց դեպքում ինքնարժեքը այնքան է բարձրանում, որ արտահանումը դառնում է ոչ եկամտաբեր։

Լարսում կուտակված բեռնատարների շարքում են Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանող խոշոր ընկերության՝ «Սպայկայի» բեռնատարները։ Ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց։

«Սպիննակեր գրուպ» բեռնափոխադրող ընկերությունը ևս այս պահին երեք բեռնատար ունի՝ բեռնված մրգով, ձկով ու մսամթերքով, որոնք նախատեսված էին ռուսական շուկայի համար։ Ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը չգիտի՝ որքան ժամանակ ապանքը դեռ կմնա ճանապարհին։

«Ապրանքը լաբորատոր փորձաքննության են ուղարկել, պատասխանները դեռ չկան, բայց համոզված ենք, որ ինչպես մյուսների դեպքում, այնպես էլ մեր դեպքում, թույլ չեն տալու, որ բեռնատարները Ռուսաստան մտնեն։ Պատասխան են ուղարկում, որ ապրանքի արտահանումը արգելվում է։ Դրանից հետո էլ ոչ մի բան չի մնում անելու, ապրանքը հետ է բերվում»,- ասում է Նորայր Գևորգյանը։

Նրա տեղեկություններով՝ Լարսի անցակետին մոտ և Լարսի ճանապարհին արդեն մոտ 100 բեռնատար է կուտակվել։

Մինչ նրանք անորոշ ժամանակով սպասում են, Հայաստանում գտնվող բեռնատարները նույն անորոշությամբ ճանապարհ են ընկնում՝ հուսալով, որ մինչև հասնեն Լարսի անցակետ, հնարավոր է՝ իրավիճակը փոխվի։

Հայ արտահանողների կախվածությունը ռուսական շուկայից տարեցտարի մեծանում է

Հայաստանը, որը 2015 թվականից դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ, չունի ընդհանուր ցամաքային սահման ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Միության մյուս երկրների հետ։

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է վրաց-ռուսական սահմանով։

Հայաստանի արտահանման կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը հատկապես վերջին երկու տարվա ընթացքում էապես մեծացել է։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվող ապրանքների 51.7%-ը արտահանվել է Ռուսաստան։ Համեմատության համար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում Ռուսաստանի տեսակարար կշիռը 40.4% է եղել։

Վերջին երկու տարիներին Ռուսաստանի տեսակարար կշռի մեծացումը պայմանավորված է վերաարտահանումներով, սակայն մինչև այդ էլ Ռուսաստանը Հայաստանի արտահանման ամենախոշոր շուկան է եղել։ Արտահանվում են ինչպես կոնյակ, պտուղ-բանջարեղեն, այնպես էլ՝ սնունդ, ձուկ, պանիր և տարատեսակ ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում»,-ասվում է հոդվածում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}