Արարատի մարզի 30-ամյա բնակիչն Երևանում փորձել է իրեն հրկիզել
Նոյեմբերի 27-ին, ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է: Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ՓԾ հոգեբանը…Տեղում պարզվել, է որ դեպքը տեղի է ունեցել Եղբայրության 5-րդ շենքի մուտքերից մեկի մոտ և տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզվել:Բարեբախտաբար նույն գումարտակի պարեկներ Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Առաքելյանը ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու քաղաքացիները շատ օպերատիվ են գործել և այդ տղայի վրա առաջացած կրակը մարել են, ապա մեծ դժվարությամբ նրան տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան, քանի որ նա հրաժարվում էր օգնությունից:
Բժիշկները նրան տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա պարեկներ Դ. Սարգսյանն ու Հ. Առաքելյանը կարողացել են շատ արագ դեպքի վայրից հեռացնել հետաքրքրասեր վարորդներին ու նրանց տրանսպորտային միջոցները, որից հետո շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով քաղաքացին, ով տեղափոխվեց հիվանդանոց, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Զ. Մ.-ն է »,-հայտնում է կայքը:
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները օգնել են բացել են Սյունիք մարզում միակողմանի փակված երթևեկությունը
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու(Տեսանյութ)
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց