Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը նամակ է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը նամակ է փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։
«Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին։
Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մեր մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին պարոն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին՝ որպես Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ու հանրահռչակման ուղղությամբ իր ջանքերի գնահատական։
ՀԳ. Նկատե՞լ եք, որ Նիկոլական արտադրության «Ժողովրդավարության բաստիոն» մակնիշի գործ կարողները շատ ավելի «ամենագնաց» են, քան ֆրանսիական արտադրության «Բաստիոն» մակնիշի զրահամեքենաները։ Այնուհանդերձ, նրանց կարած գործերը դիմացկունությամբ բնավ աչքի չեն ընկնում - իրականության ու տրամաբանության հետ թեթև հպումից վերածվում են ծաղրանկարի»,- գրել է Ռ.Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Փողերի լվացման» հիմնավոր կասկածը չի հաստատվում․ փաստաբանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին
- Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, այդ մասին բարձրաձայնում է ԵԽ խոշորագույն քաղաքական ուժը.Գոհար Մելոյան
- Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մի հատ շունչ քաշեք, գցեք էս գործը Ձեր վրայից. Աշոտյանը՝ դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան