Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են. ԱՆ
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը։
Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են՝ Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:
«Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում` ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,-նշել է դեսպանը:
Քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը`
.առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն
.այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն
.դեղագործության ոլորտում կապերի խորացում
.ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում:
Ա. Ավանեսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի պայթյունի հետևանքով 150 անճանաչելի դիակ գտնվում է փորձաքննության բյուրոյում
- Ինչ է հայտնի ավելի քան 180 մարդու կյանք խլած Ստեփանակերտի պայթյունի գործով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան