Թբիլիսիում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակ
Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձե 93 հասցեում բացվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակը։ Այս հասցեում 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։
Ողջույնի խոսքով Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծեց Թբիլիսիում անցկացրած տարիների ազդեցությունը Խաչատրյան կոմպոզիտորի ձևավորման և կայացման գործում, և շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի սակրեբուլոյին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությանը աջակցելու համար։
Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, միջոցառմանը կարճ ելույթով հանդես է եկել Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան համար 10 երաժշտական դպրոցի սան Ալեքս Հակոբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան