Le Monde. Հայաստանը հիասթափված է Ռուսաստանից և նոր դաշնակիցներ է փնտրում անվտանգության ապահովման համար
Ռուսաստանը դադարել է վստահելի գործընկեր լինել Հայաստանի համար: Այդ մասին գրում է Le Monde-ը։
Ինչպես հայտնում է Gazeta.Ru-ն, ըստ Le Monde-ի մեկնաբանների, Երևանում նման եզրակացություններ արվել են՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններից հետո (Բաքվի նախաձեռնած ագրեսիան սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով բնիկ հայ բնակչությունը, փրկվելով Ադրբեջանի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունից, լքել են իրենց տները՝ ապաստան գտնելով Հայաստանում):
«Հայաստանն այլևս չի կարող հույս դնել իր պատմական դաշնակցի վրա, որն այժմ համարվում է «դավաճան» կամ նույնիսկ՝ նոր թշնամի և նոր համագործակցություն է փնտրում՝ փորձելով ապահովել իր անվտանգությունը։ Դրա անհրաժեշտությունը նրանով է մեծ, որ այս փոքր, դեպի ծով ելք չունեցող կովկասյան երկիրը գտնվում է Բաքվի կողմից նոր հարձակման վտանգի տակ, որով վերջինս ձգտում է ստանալ «Զանգեզուրի միջանցքը», որը կկապի Ադրբեջանը իր էքսկլավային Նախիջևանի հետ»,-ասվում է տեքստում։
Ինչպես նշում է Le Monde-ը, հայ անանուն պաշտոնյաները սխալ են համարում Երևանի ծայրահեղ կախվածությունը Մոսկվայից, այդ թվում՝ զենքի գնման հարցում։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Հայաստանը անհրաժեշտ է համարում ունենալ հինգ կամ վեց բարեկամ պետություններ, որոնք կարող են իրեն զենք տրամադրել և ևս մի քանի տնտեսական գործընկերներ՝ մեկ երկրից կախվածությունից խուսափելու համար։
«Երևանը մտադիր չէ ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ՝ նվազեցնել նրա ծայրահեղ կախվածությունը։ Հայաստանի կառավարության աղբյուրը պնդում է, որ Մոսկվան մնում է գործընկեր՝ չնայած իր ոչ բարեկամական վերաբերմունքին»,-ընդգծվում է տեքստում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստ է, որ մինչև 2018 թվականը, ինչ ու որտեղից փորձել ենք զենք-զինամթերք գնել` բոլոր գործարքները կայացել են. Աբրահամյան
- Խոստումնալից տարբերակ է, եթե լինի ակտիվ կապ զինուժի և արտադրողի միջև. Փորձագետը՝ Հնդկաստանից զենքի ձեռքբերման մասին
- Մարդիկ չգիտես ինչի ոգևորվել են Հնդկաստանից առնելիք զենքով․ փորձագետ
- Փաշինյան. Ամերիկյան զենք գնելու կոնկրետ հնարավորություն չենք տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան