Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։
Նա նշել է, որ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել Բաքվի վերաքննիչ դատարան։
«Նոյեմբերի 24-ին հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ։ Խաչատրյանը առողջական խնդիրներ չունի։ Ես նրան բացատրեցի իր բոլոր իրավունքները»,- հայտարարել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ 15 տարուց 5-ը Խաչատրյանը կանցկանցի բանտում, 5-ը՝ ուղղիչ գաղութում։
Արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Հարակից հրապարակումներ`
- Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանի կիրառված պատիժը
- Բաքվի դատարանը հրապարակեց Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը
- Վագիֆ Խաչատրյանը վերջին խոսքով դիմել է դատարանին
- Դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան