Վրաստանի դպրոցների բուֆետներում արգելել են վաճառել մաստակ, չիփս
Վրաստանի դպրոցերի բուֆետներում մի շարք ապրանքների ու սննդամթերքի վաճառքն արգելվել է։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, կրթության նախարարության հաստատած իրավական ակտի համաձայն, աշակերտների մոտ առողջ սնվելու սովորություններ զարգացնելու համար սև ցուցակում հայտնվել են օրինակ մաստակը, շոկոլադը, կոնֆետը, չիփսը։
Վրաստանի դպրոցների բուֆետներում չեն կարող վաճառել նաև սուրճ, էներգետիկներ, գազավորված քաղցր ըմպելիքներ, ընկույզ, աղով, շաքարով կամ ճարպով մշակված մրգեր և բանջարեղեն, մայոնեզ, պահածոյացված սնունդ և այլն։
Սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանի կրթության նախարարությունը փորձում է առողջ սնունդ ներմուծել դպրոցական ճաշարաններում։ Համապատասխան առաջարկությունները հրապարակվել են դեռ 2017թ.։