Բաքվում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Այսօր Բաքվում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Թուրքիայի պաշտպանության նախարարը կիրակի օրն է ժամանել Բաքու։
Վերջին անգամ երեք երկրների պաշտպանության նախարարները Կարսում հանդիպել են այս տարվա փետրվարին, որի ընթացքում քննարկել են համատեղ զորավարժությունների կարևորությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան