3-րդ օր․ «Զանգ» նախաձեռնությունը շարունակում է բողոքի ակցիա իրականացնել
Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» նախաձեռնությունն այսօր կրկին շարունակում է բողոքի ակցիա իրականացնել։
Նախաձեռնության մասնակիցները հավաքվել են Մաշտոցի պուրակում, որտեղից իրազեկման երթ ենք անցելու մայրաքաղաքի փողոցներում՝ վրանով և զանգերով։
Նախաձեռնության անդամների ավելի վաղ տարածած հաղորդագրությունում նշված է․ «Յուրաքանչյուր քաղաքացի չի կարող հանգիստ նստել տանը, երբ մեր պետությունը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի» և երբ մեր կառավարությունը ընդունակ չէ ու ցանկություն չունի դիմադրել դրան»։
Ուստի՝ արդեն երրորդ օրը քաղաքացիներն իրազեկման երթ են անցկացնում մայրաքաղաքում՝ կոչ անելով միանալ իրենց շարժմանը։
Հարակից հրապարակումներ`
- «Զանգ» շարժման բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել
- Փաշինյանի հրաժարականի պահանջով «Զանգ» շարժման անդամները բերման ենթարկվեցին
- «Զանգ»-ն այսօր կրկին ահազանգեց
- Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին «Զանգ» ՀԿ անդամների
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր