Փարիզի քաղաքապետը X սոցիալական ցանցը «համաշխարհային կոյուղի» է անվանել
Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն հայտարարել է «X »սոցիալական ցանցում իր էջը ջնջելու որոշման մասին՝ սոցիալական ցանցն անվանելով «հսկայական գլոբալ կոյուղի»։
«Ես որոշել եմ հեռանալ Twitter-ից («X») ։Վերջին տարիներին այն դարձել է մեր դեմոկրատիաների ոչնչացման տպավորիչ գործիք... Այս հարթակը դարձել է համաշխարհային հսկա կոյուղի»,- գրել է Հիդալգոն X էջում։
Փարիզի քաղաքապետը մեղադրել է սոցցանցին և դրա սեփականատեր Իլոն Մասկին լարվածության և հակամարտությունների սրման մեջ։ Նրա կարծիքով՝ սոցցանցը լայնորեն օգտագործվում է մանիպուլյացիայի, ապատեղեկատվության, ատելություն հրահրելու, ահաբեկելու, հակասեմիտիզմի և բացահայտ ռասիզմի համար։ Իդալգոն հավելել է, որ հարթակը համարում է մասնավոր շահերի և հակաժողովրդավարական քաղաքական նախագիծ։