ԱԱԾ. Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է
Երևանում «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։
Նշվեց, որ որոնողական աշխատանեքների արդյունքում որևէ բան չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգի մասին։ Ահազանգի պատճառով երեխաներին տուն են ուղարկում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան