Մենք շարունակելու ենք հետևողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում.Ագնեսա Խամոյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է.
««Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Լևոն Քոչարյանի և Աննա Գրիգորյանի հետ միասին այսօր այցելել ենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ինչպես նաև Նարեկ Մալյանին, ում նկատմամբ կիրառված տեսակցության արգելանքն ընդամենը օրերս է վերացել։
Եվ Խաչատուրովը, և Մալյանը, և Ասլանյանը կալանավայրում են հայտնվել իշխանությունների քաղաքական պատվերի արդյունքում, ու թեպետ այս պահին զրկված են ազատությունից, միևնույն է անկոտրում են ու վճռական։
Մենք շարունակելու ենք հետևողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում։ Այցերը կալանավայրեր պարբերական բնույթ են կրում»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, այդ մասին բարձրաձայնում է ԵԽ խոշորագույն քաղաքական ուժը.Գոհար Մելոյան
- Ինձ քաղբանտարկյալ եք սարքել, որ լեզուներդ ազատ շա՞ղ տաք․ Տաթև Արցախը՝ ՔՊ-ականին
- Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները