Փաստաբան. Արագած Ախոյանը մարտական է տրամադրված
Հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործը նոյեմբերի 21-ին ուղարկվել է Երևանի քրեական դատարան:
Առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին։ Նախագահող դատավորը Հովհաննես Ավագյանն է։
Panorama.am-ի հետ զրույցում Ա. Ախոյանի փաստաբան Գոռ Վարդանյանը հայտնեց, որ դիմել են վերաքննիչ դատարան պրն Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Նիստը նշանակված է դեկտեմբերի 4-ին։
«Մինչ այդ՝ դեկտեմբերի 1-ի նիստում բարձրացնելու ենք խափանման միջոցի հարցը, առաջինը դա է քննարկվելու»,-ասաց նա։
Վարդանյան ասաց՝ որևէ դիրքորոշում նախաքննության ընթացքում չեն հայտնել։
«Տրամադրությունը լավ է, մարտական»,-նշեց փաստաբանը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղետվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արագած Ախոյանի դեմ նույն հոդվածով ևս մեկ քրեական գործ կա
- ՔԿ. Արագած Ախոյանը կալանավորվել է հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու համար
- Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին