Ադրբեջանի իշխանությունն սկսել է բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ․ Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․
«Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ:
Ադրբեջանական պետական քաղաքականության մեր ուսումնասիրությունները վեր են հանել նոր փաստեր։ Մասնավորապես, նրանք արդեն անցել են մանրամասն կեղծիքների: Հայաստանի կոնկրետ գյուղերի կամ քաղաքների (օրինակ՝ Սյունիքում կամ Գեղարքունիքում) օրինակով կեղծիքներով «հիմնավորում» են, թե իբր դրանք «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործած կոտորածների արդյունքում դատարկվել են և տեղահանվել, ունեզրկվել»։ Ժամանակաշրջանը, որպես կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների փաստերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան