Բորելը անիմաստ է անվանել մարդասիրական օգնությունը նրանց, ովքեր վաղը սպանվելու սպռնալիքի տակ են
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը, ասել է, որ անիմաստ է համարում մարդասիրական օգնություն ցուցաբերել նրանց, ում վաղը կարող են սպանվել։
«Մենք պետք է մեղմացնենք խաղաղ բնակչության տառապանքը: Եվ դրա համար մենք պետք է մեծացնենք մարդասիրական օգնության ծավալը: Բայց անիմաստ է սնունդ տալ մեկին, ում կսպանեն հաջորդ օրը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Միջերկրական ծովի միության ֆորումի նիստից հետո Բարսելոնայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Բորելը:
Բորելի խոսքով՝ նոր զոհերից խուսափելու համար անհրաժեշտ է դադարեցնել ռմբակոծությունը։ Նա նշել է, որ մարդասիրական օգնությունն անհրաժեշտ է, բայց դա բավարար չէ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը առաջնահերթություն է անվանել նաև երկարաժամկետ զինադադարի համաձայնագրի կնքումը։ Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՄԱՍ-ը պետք է կորցնի ռազմական վերահսկողությունը Գազայի հատվածում։
Պաշտպանելով պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ Բորելը թվարկեց հակամարտությունը կարգավորելու ևս երեք հիմնական ասպեկտներ։ Խոսքը Իսրայելի կողմից Գազայի «վերաբնակեցումը» կանխելու, Հորդանան գետի Արևմտյան ափի անօրինական բնակավայրերից հրաժարվելու և Պաղեստինի ինքնավարությանը՝ անկլավ վերադառնալու թույլտվության մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հոկտեմբերի 7-ից ձերբակալել Է 3,2 հազար պաղեստինցիների
- Բորել. Միայն Պաղեստինի իշխանությունը կարող է կառավարել Գազայի հատվածը
- Պաղեստինում 39 նորածին երեխա է մահացել Ալ-Շիֆայի հիվանդանոցում վառելիքի բացակայության պատճառով
- Իսրայելը վերանայել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվը`նվազեցնելով այն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան