Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն. Գագիկ Ծառուկյան
«Եղբայր, եթե կա, թող հարգելի դատախազն ասի՝ Ծառուկյան, Պողոսն ասում ա, որ դու իրան տվել ես գումար։ Նա ոչ դեպուտատ էր, ոչ էլ պետք է դառնար: Կամ խոսք կա 170 միլիոնի մասին։ Ուրեմն, իրենց ասելով, 117 հազար ձայն պետք է լիներ, բայց տարել ենք 7000-8000 ձայն, ինչի՞ մասին է խոսքը»,- «Հրապարակ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտրարել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը՝ Հակակոռուպցիոն դատարանում։
Նշենք, որ այսօր շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ԱԺ 2017 թվականի ընտրությունների ժամանակ կաշառք տալու համար։
«Ես ավելին կասեմ, ավելի իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել։ Ես դեռ համբերատար լսում եմ, շատ հանգիստ լսում եմ։ Չի կարելի, էլի, ամոթ ա մի քիչ։ Ես էլ շատ բաներ ունեմ ասելու, բայց հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում, չափի մեջ հարգալից են լինում»,- ասել է Ծառուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները