Արցախցիների բազմաթիվ խնդիրներ պատկան մարմինների կողմից մնում են չլուծված. Դանիելյան
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ ամենօրյա հանդիպումներից եկել եմ եզրահանգման, որ պատկան մարմինները թերանում են բազմաթիվ ոլորտներում»,- այս մասին է ահազանգում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա, մինչդեռ, ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում արցախցիները որևէ խնդրի չբախվեին։
«Իսկ խնդիրները բազմազան են՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական հարցեր։
Շատերը ունեն աշխատանքի կարիք։ Բազմաթիվ արցախցիների չեն հատկացնում կենսաթոշակ, նպաստ։
Հետամուտ եմ լինելու յուրաքանչյուր խնդրի։ Պատրաստվում եմ գրություններ ուղարկել գերատեսչություններին թվարկված հարցերի վերաբերյալ։
Մեր հայրենակիցների կողքին լինելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, որ պետք է իրականացնենք սիրով և հոգատարությամբ»,- գրել է Գ.Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- 20 միլիարդ դրամից ավելի հատկացումներ տրամադրել ենք արցախցիներին. փոխնախարար
- ՔՊ-ական պատգամավորն ուզում է իմանալ՝ ո՞ր կառավարության կողմից են արցախցիներին տրվել ճամփորդական անձնագրեր
- Արցախի պետականության պահպանման հանձնախումբ. Անընդունելի է արցախցիների գործոնը ներքաղաքական խմորումներում օգտագործելը
- Արցախցիները կստանան կենսաթոշակ և նպաստ, եթե բավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին
- Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր եմ ստանում. Թ. Թովմասյան
- Սոցնախն արձագանքեց թոշակի վերաբերյալ արցախցիների բողոքին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան