Էդգար Ղազարյանի դիտարկումը, թե դահլիճում դատարկ տեղ է եղել, թողնում եմ իր տրամաբանությանը. Գեղամ Մանուկյան
««Հայաստան» խմբակցությունից ինձ չէին հրավիրել այդ խորհրդարանական լսումներին: Ես, իհարկե, կփորձեմ հասկանալ, թե ինչու, արդեն ենթադրություններ ունեմ դրա պատճառների վերաբերյալ, բայց ես այդ նախաձեռնության առաջին խմբի 66 անդամներից մեկն էի, որ գնացել էինք նոտարում տալիս էինք այդ նախաձեռնության մեկնարկը: Ոչ թե ինձ մոռացել են կանչել, այլ պարզվում է, որ կազմակերպիչ կողմը՝ «Հայաստան» խմբակցությունը հեռացրել են իմ անունը հրավիրվածների ցանկից»,-այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Ղազարյանը՝ ներկայացնելով խորհրդարանում «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած հանրային լսումները:
Panorama.am-ը վերոնշյալ հայտարարությունը պարզաբանելու համար դիմեց հանրային լսումների կազմակերպչական հարցերով զբաղված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:
«Զարմանքով տեղեկացա, որ Էդգար Ղազարյանը նման բան է ասել, քոնի որ մինչև լսումները առիթ ունեցել եմ բացատրել իրավիճակը: Լսումներից առաջ տարբեր ցանկեր, առաջարկներ էին ներկայացվել լսումներին մասնկացելու համար, բայց, ցավոք սրտի, թիվն այնքան մեծ էր, որ վստահ ԱԺ աշխատակազմը նման թվով քաղաքացիների թույլ չէր տալու մուտք գործել և դահլիճում խնդիր էր լինելու տեղերի հետ կապված:
Ստիպված ենք եղել մի քանի օրվա ընթացքում նաև սահմանափակել այդ ցանկերն, այդ թվում՝ տարբեր կուսակցությունների մեր գործընկերների ներկայացրածները: Նույն Հանրապետական կուսակցությանը խնդրել ենք իրենց ներկայացրած ցանկերը սահմանափակել, նաև՝ Դաշնակցությանը:
Դրանց մեջ եղել է նաև Էդգար Ղզարյանը, որ կարծում եմ, մեծ ողբերգությւոն չէ, քանի որ մի քանի ժամվա քննարկումներում բազմաթիվ բարձրաձայնումներ ու ելույթներ են եղել:
Էդգար Ղազարյանի դիտարկումը, թե դահլիճում դատարկ տեղ է եղել, թողնում եմ իր տրամաբանությանը: Մոտ 160 մեր հայրենակցի այդ օրը պաշտոնական հրավեր է ուղարկվել»,-պատասխանեց Գեղամ Մանուկյանը
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցությունը հեռացրել է իմ անունը հրավիրվածների ցանկից.Էդգար Ղազարյան
- Այս իշխանությունները հրաժարվում են բոլոր այն խոստումներից, որոնք իրենք տվել են. Օհանյան
- Եթե «Հայաքվե»-ի օրինագծին ԱԺ-ում հայտնված ուժերը դեմ են, հետևաբար լեգիտիմ չեն. Արծվիկ Մինասյան
- «Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան