Եվրոպայում ցանկանում են ոչնչացնել հարյուր հազարավոր տոննա սուրճ ու կակաո
Եվրամիության երկրների պահեստներում պահվող հարյուր հազարավոր տոննա սուրճի հատիկներ և կակաո ոչնչացման սպառնալիքի տակ են։ Դա պայմանավորված է 2023 թվականի հունիսին ուժի մեջ մտած օրենքից, որն արգելում է անտառահատումների և երեխաների աշխատանքի արդյունքում արտադրված ապրանքների ներմուծումը։ Այս մասին է հայտնում Financial Times-ը (FT):
Ներկայումս ԵՄ-ի պահեստներում ընդհանուր առմամբ պահվում է մոտ 200 հազար տոննա կակաո և 150 հազար տոննա սուրճի հատիկներ։ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) գործադիր տնօրեն Պամելա Կոկ-Հեմիլթոնն ասել է, որ արտադրողները պետք է վաճառեն այս խմբաքանակները անցումային շրջանում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերը։
Արգելքը հիմնականում կվերաբերի Գանայի և Կոտ դ'Իվուարի արտադրողներին, որոնց բաժին է ընկնում կակաոյի համաշխարհային շուկայի մոտ 70 տոկոսը: Բացի այդ, բացասաբար կանդրադառնա նաև Բրազիլիայի, Վիետնամի, Կոլումբիայի և Ինդոնեզիայի ընկերությունների վրա, որոնք առաջատար դեր են խաղում սուրճի հատիկների արտադրության մեջ:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, արտադրողները երկու տարբերակ ունեն, թե ինչ անել պահված քանակությամբ սուրճի հատիկների և կակաոյի հետ: Դրանցից մեկը վերաբերում է ԵՄ-ից դուրս ապրանքների վաճառքին, իսկ երկրորդը՝ այդ ապրանքների ոչնչացմանը։ Բացի սուրճից և կակաոյից, օրենքն արգելում է Եվրոպայում տարածված այլ տեսակի ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ անտառահատման վայրերում աճեցված արմավենու յուղը: Փաստաթուղթն ազդում է նաև կաուչուկի ներկրման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է