Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Շահրամանյանը սպառնալիք է Հայաստանի համար.Էդգար Ղազարյան
«Ես նողկանք եմ ապրում այս պահվածքի, այս ստոր, անողնաշար կեցվածքի կապակցությամբ, որը դրսևորում են Արցախի իշխանություններն ընդհանրապես և Արցախի նախագահ իրեն համարող Սամվել Շահրամանյանը մասնավորապես»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով փաստին, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն արձագանքել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրավերին և մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:
Ղազարյանը հայտնեց, որ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտված է և այն արդեն լեգիտիմ էլ չէ:
Հիշելով, թե պատերազմի ժամանակ ԱՀ որ նախարարությունն է ղեկավարել Շահրամանյանը՝ բանախոսն ասաց. «Ռազմահայրենասիրության և հայրենասիրության հարցերով նախարարի պաշտոնը ի՞նչ դեր է ունեցել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներկայանա որպես բացատրություն տվող»:
Ըստ Ղազարյանի՝ ԱԺ հանձնաժողովում Սամվել Շահրամանյանը ոչ թե պետք է պատասխաններ տար, այլ հարցադրումներ ներկայացներ ՀՀ-ի իշխող ուժի ներկայացուցիչներին պարտության համար:
«Օրինակ, պետք է Անդրանիկ Քոչարյանին հարցնես, եթե Հայաստանում միաժամանակ հայտարարված է և՛ արտակարգ դրություն, և՛ ռազմական դրություն, դու էլ ԱԺ Պաշտպանության, ՆԳ և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էիր՝ դու արցախում ի՞նչ ղալաթ էիր նում»,-հայտարարեց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Շահրամանյանը պետք է այդ հանձնաժողվում Հայաստանի գործող իշխանություններից պատասխաններ պահանջեր պատերազմում պարտության պատճառների մասին:
«Ինչ կապ ունի քո կյանքի ոչ ամենանպաստավոր շրջանը, երբ Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիր ես ստորագրել, 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ, երբ որ դու տեղով այդ պատերազմի հետևանք ես, այդ թվում՝ քո Հայաստնում գտնվելով»,-ասաց հասարակական-քաղաքական գործիչը և հավելեց. «Արցախի նախագահին կանչել են մի ԱԺ, որի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է ՀՀ-ի համար: Ստացվում է, որ եթե Սամվել Շահրամանյանը ԱՀ նախագահ է, ապա ըստ ՀՀ ԱԺ նախագահի, նա սպառնալիք է Հայաստանի համար»:
Ղազարյանը հարց հնչեցրեց, որ եթե ԱՀ նախագահ Շահրամանյանը սպառնալիք է, ապա ինչու է գնացել ԱԺ:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցություն ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
- Շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին լսել քննիչ հանձնաժողովում. Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան