«Հայաստան» խմբակցությունը հեռացրել է իմ անունը հրավիրվածների ցանկից.Էդգար Ղազարյան
««Հայաքվե»-ի քաղաքացիական նախաձեռնությամբ օրենքի նախագիծը Հայաստանի պատմության մեջ, առաջին դեպքն է, երբ քաղաքացիներն օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից, երբ օրենքի նախագծի հեղինկը քաղաքացիներն են, էն էլ ի՞նչ քաղաքացիներ՝ մեր հասարակության ամենաորակյալ շերտը»,-ասուլիսում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Բանախոսը նշեց, որ կազմակերպչական և քարոզչական մասում ընդգրկվածները հասարակության լավագույն մասն են, որոնցից մեկն էլ ինքն է:
«Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունից ինձ չէին հրավիրել այդ խորհրդարանական լսումներին: Ես, իհարկե, կփորձեմ հասկանալ, թե ինչու, արդեն ենթադրություններ ունեմ դրա պատճառների վերաբերյալ, բայց ես այդ նախաձեռնության առաջին խմբի 66 անդամներից մեկն էի, որ գնացել էինք նոտարում տալիս էինք այդ նախաձեռնության մեկնարկը: Ոչ թե ինձ մոռացել են կանչել, այլ պարզվում է, որ կազմակերպիչ կողմը՝ «Հայաստան» խմբակցությունը հեռացրել է իմ անունը հրավիրվածների ցանկից»,-հայտարարեց Ղազարյանը:
Նա հիշեցրեց, որ օրենքի նախագիծը ստորագրել է 58 հազար որակյալ քաղաքացի, բայց ԱԺ հանրային լսումներին չի մասնակցում որևէ ՔՊ-ական պատգամավոր, այն դեպքում, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն իրենց հռչակել են քաղաքացու իրավունքի պաշտպան:
Նա կոչ արեց, որ «Հայաքվե»-ին միացած քաղաքացիները դեկտեմբերի 4-ին հավաքվեն ԱԺ-ի դիմաց և ստիպեն ՔՊ-ականներին օրինագիծն ԱԺ օրակարգ ընդգրկել:
«Լսումներին մասնակից ականատեսները վկայում են, որ ձեռնարկվել էին անվտանգության հատուկ միջոցներ, Աժ շենքը դարձրել էին մի զորամաս, ԱԿ ինքնաձիգով զինված զինվորական համազգեստով մարդիկ ուղղակի շրջել են ՀՀ ԱԺ միջանցքներում խորհրդարանական լսումենրի ողջ ընթացքում: Պատկերացնում եք՝ մեր սահմաններում պրոբլեմ է, զենք չունեն, բայց պարզվում է, որ ԱԺ միջանցքներում մարտական զենքով զինված զինվորականներ են շրջում, որովհետև մի քանի շերտ ստուգվելուց հետո ԱԺ շենք են մտել մի քանի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ»,-հայտարարեց Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Շահրամանյանը սպառնալիք է Հայաստանի համար.Էդգար Ղազարյան
- Այս իշխանությունները հրաժարվում են բոլոր այն խոստումներից, որոնք իրենք տվել են. Օհանյան
- Եթե «Հայաքվե»-ի օրինագծին ԱԺ-ում հայտնված ուժերը դեմ են, հետևաբար լեգիտիմ չեն. Արծվիկ Մինասյան
- «Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան