«Լվա ինքդ» ավտոլվացման կետը կապարակնքվել է
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող Սերյոժա Դալլաքյանին պատկանող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են՝ ստուգմամբ պարզվել է, որ ավտոլվացման արդյունքում առաջացած կեղտաջրերը հեռացվում և կուտակվում են տարածքում առկա կլանող բաց հորի մեջ։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրահեռացումը կասեցվել է, կեղտաջրերի հեռացման խողովակաշարն ապամոնտաժվել ու կապարակնքվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան